
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դատի տալ BBC-ին` պահանջելով 1 միլիարդ դոլարի (760 միլիոն ֆունտ ստերլինգ) փոխհատուցում, հայտնում է նրա իրավաբանական թիմը՝ մեղադրելով կորպորացիային նախորդ տարի «նախագահական ընտրություններին միջամտելու» փորձի մեջ։
BBC-ն հաստատել է, որ ստացել է նախագահի նամակը և պատասխան կտա «պատշաճ կերպով»։
«Թելեգրաֆ»-ը հայտնել էր, որ BBC-ն խեղաթյուրել է Թրամփի 2021-ի հունվարի ելույթը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե Թրամփը խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները։
Դեպքից հետո BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և գործադիր տնօրեն Դեբորա Թըրնեսը հայտարարել են իրենց հրաժարականի մասին։




