
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում կառուցվում է նաև երկու թունել, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32 կմ ճանապարհ, երկու թունել (360 մ և 520 մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Թունելների շինարարության ընթացքը՝ տեսանյութում։




