
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավատեսություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ գնահատում է երկու երկրների ղեկավարների ջանքերը այդ նպատակին հասնելու համար:
«Մենք լի ենք լավատեսությամբ և երկարատև խաղաղության հասնելու հույսով: Մենք գնահատում ենք իմ եղբոր [Ադրբեջանի նախագահ] Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը այս ճանապարհին: Մենք նաև ուրախ ենք տեսնել Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի կողմից այս համատեքստում ձեռնարկված համարձակ քայլերը:
Հույս ունենք, որ երկու ղեկավարների կառուցողական դիրքորոշման շնորհիվ կհաջողվի երկարաժամկետ համաձայնության հասնել, որը կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Թուրքիան կշարունակի անել ամեն ինչ, ինչ իրենից կախված է», — ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:




