ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար

Այսօր մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հիշեցնեմ, որ մասնակցության համար դիմել է ավելի քան 8400 հոգի։ Աշխարհագրության ուսուցիչներն արդեն իսկ ավարտել են ատեստավորումը։

Մասնակցածների մեծ մասը դրական արդյունքով հաղթահարել է ատեստավորումը։

Շնորհավորում եմ աշխարհագրության սիրելի ուսուցիչներին, մասնակցության պատրաստվող մյուս ուսուցիչներին էլ՝ հաջողություն մաղթում»,- գրել է նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button