
Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար: Դրա համար հարկավոր էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, իսկ դա գործնականում անհնար էր, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«90-ականներիս սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև, և այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար: Եթե կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018-2019 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,-նշել է նա։




