ԿարևորՄիջազգային

85-ամյա դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է 2027 թվականին քաղաքականությունից հեռանալու մասին

Դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ 2026 թվականին չի առաջադրվի Կոնգրեսի ընտրություններում և իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո կհեռանա։

85-ամյա կոնգրեսականի լիազորությունների ժամկետը լրանում է 2027 թվականի հունվարի սկզբին։

«Մենք պատմություն ենք կերտել, առաջընթաց ենք գրանցել։ Մենք միշտ առաջնորդել ենք և կշարունակենք անել դա՝ մնալով հավատարիմ մեր ժողովրդավարությանը և պայքարելով ամերիկյան իդեալների համար, որոնք թանկ են մեզ համար»,- իր տեսաուղերձում նշել է Փելոսին։

Քաղաքական գործիչը Կոնգրեսում գործունեություն է ծավալել 38 տարի։ Փելոսին առաջին անգամ Կալիֆոռնիայի շրջանից Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 1987 թվականին և դարձել Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Նա այդ պաշտոնը վարել է երկու անգամ՝ 2007-ից 2011 և 2019-ից 2023 թվականներին։

Փելոսին Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է 20 անգամ, վերջինը՝ 2024 թվականին։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը 2022 թվականին պաշտոնական այցով եղել է Հայաստանում։

Կարդացեք նաև

Back to top button