ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տեսչական մարմինը «Երևան Սիթի»-ում հոկտեմբերի 28–ին խախտումներ էր հայտնաբերել

Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի»-ի հրդեհը առավոտյան ժամը 11-ի սահմաններում բռնկվելուց շուրջ 3 ժամ անց մեկուսացվել և մարվել է։  Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝  հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։ ՆԳ նախարարի տեղակալը լրագրողներին ասել է, որ հրդեհի բռնկման պատճառների մասին խոսել հնարավոր կլինի փորձաքննության ավարտից հետո։ Հայտնի է, որ հրդեհը սկսվել է  «Երևան սիթի»–ում գործող KFC սննդի կետի տարածքից։

Կարդացեք նաև

Back to top button