
Սալոնիկի միջազգային կինոփառատոնի «Meet the Neighbors» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի հունաստանյան պրեմիերան։ Հայաստանի կինոյի հիմնադրամից հայտնում են, որ Ֆիլմի ցուցադրությունն անցել է լեփ-լեցուն դահլիճում։


Ֆիլմի ավարտին տեղի է ունեցել բաց զրույց և հարցուպատասխան ռեժիսոր Թամարա Ստեփանյանի հետ, որը հանդիսատեսին ներկայացրել է ֆիլմի գաղափարական հիմքը, ստեղծման ընթացքը և անդրադարձել է թեմաների, որոնք հյուսված են ֆիլմի պատմության մեջ: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակությունը, ինչպես նաև Հունաստանի կինոկենտրոնի ներկայացուցիչները:


«Այս ցուցադրությունը ոչ միայն կարևոր քայլ էր հայկական ժամանակակից կինոյի միջազգային առաջխաղացման գործում, այլև վկայություն՝ հայ կինոգործիչների ստեղծագործական ներուժի և մշակութային երկխոսության շարունակականության մասին»,– նշված է հաղորդագրությունում։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:
Արտադրող երկրներ՝ Ֆրանսիա (La Huit, Pan Cinema), Հայաստան (Visan)
Աջակցությամբ՝ CNC, CFA, EURIMAGES
Մասնակցությամբ՝ Canal+, Cine+ OCS, Pan Distribution, Vuelta Media.
Միջազգային վաճառքի ընկերություն՝ Be For Films.




