ԿարևորՀասարակություն

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ, 2 փրկարար ծխահարվել է․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հրշեջ խմբեր և այժմ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 14 մարտական հաշվարկ։

«Հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթիի» շենքի հանրային սննդի կետում։ Մինչև հրշեջների ժամանումը քաղաքացիներն արդեն տարհանվել էին։ Տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան։ Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն են ստացել»,- ասել է Սարգսյանը:

Հրդեհը բռնկվել է Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Կարդացեք նաև

Back to top button