ԿարևորՏնտեսական

Ռուսաստանը Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն

Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հաղորդմամբ՝ «Ռուսական երկաթուղիները» կազմակերպել են ավելի քան 1000 տոննա ցորենի առաքումը Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող երթուղով։

Մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսվում է ևս 132 վագոն ցորենի մատակարարում նույն ուղղությամբ։

Նախարարությունը նշել է, որ քննարկվում է նաև այլ տեսակի բեռների փոխադրման հնարավորությունը։ Ավելի վաղ՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ սա Հայաստանի համար հացահատիկի առաջին մատակարարումն է Ադրբեջանի տարածքով անցնող երթուղով։

Նախկինում Ռուսաստանի հացահատիկի արտահանումը Հայաստան իրականացվում էր հիմնականում ավտոմոբիլային ճանապարհով կամ ծովային ուղիներով՝ վրացական նավահանգիստների միջոցով։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ընդգծել է, որ նոր լոգիստիկ ուղու ստեղծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով բեռների տարանցման վերսկսման շնորհիվ։

Սա առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է 1990-ականներից ի վեր։

Կարդացեք նաև

Back to top button