ԿարևորՄիջազգային

Աբականում կինոդիտումից հետո ներկաները աչքի այրվածք են ստացել

Դեպքը տեղի ունեցել նոյեմբերի 3-ին։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հատկանիշներով։  

Աբականի կինոթատրոններից մեկում կինոցուցադրության ժամանակ մանրէասպան լամպի աշխատանքի հետևանքով այցելուներից ոմանք ստացել են աչքի այրվածքներ։ Տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նշանակվել է ամբուլատոր բուժում։

Տուժել է 32 մարդ, որոնցից 20-ը՝ երեխաներ, հայտնում է Խակասիայի առողջապահության նախարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button