
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ գործակալության գնահատմամբ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրանի պաշարը գրեթե ամբողջությամբ պահպանվել է։
«Վնասը հսկայական էր, բայց մեր գնահատմամբ՝ մինչև 60%, ինչպես նաև 20%, 5% և 2% հարստացված ուրանի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, դեռևս այնտեղ է», — ասել է Գրոսսին Financial Times-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ «նման բարձր հարստացման մակարդակով նյութի գոյությունն ինքնին մտահոգիչ է»։
Սեպտեմբերին Գրոսսին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ը չունի ուղղակի ապացույցներ, որ Իրանը մեծացնում է ուրանի հարստացումը, բայց նաև նշել էր, որ Թեհրանն ունի դա անելու կարողություն։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Կիրառվել էին GBU-57A/B Massive Ordnance Penetrator բունկերային ռումբեր, որանք տեղ էին հասցվել B-2 ռազմավարական ռմբակոծիչով։




