
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
«Այո, և այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համար»,-ասել է նա:




