
Արտահոսքի հետեւանքով հասու դարձած փաստաթղթերն ուսումնասիրելով` OC Media-ն բացահայտել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։
«Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի շուրջ կենտրոնացած արշավ տանել։ Տերմին, որը վերաբերում է ոչ թե իր սեփական, այլ Հայաստանի Հանրապետության մի մասի կամ ամբողջ տարածքին»,- հայտնում է լրատվամիջոցը։
Այն ձեւակերպված է որպես մարդասիրական ջանք՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին» աջակցելու համար, սակայն ժամանակի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող ռազմավարության։ Նախաձեռնությունն այժմ երբեմն օգտագործվում է որպես հռետորական գործիք Բաքվի և Երևանի միջև շարունակվող հակամարտության մեջ։
«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական եռանդը», — OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի հրավիրված գիտնական և Ադրբեջանի քաղաքացիական տարածքի փորձագետ Ալթայ Գոյուշովը։




