ԿարևորՍպորտ

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող առաջնությունում Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը (102+130)։

Կանանց 86 կգ քաշայինների պայքարում Գյուրջյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ բարձրացնելով 95 կգ, 100 կգ եւ 102 կգ: Այս վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալի:

Հրում վարժությունում  Գյուրջյանը բարձրացրել է 125 եւ 130 կգ։ Այս վարժությունում նույնպես նա փոքր ոսկե մեդալակիր է։

Կարդացեք նաև

Back to top button