ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Մեղրի. քաղաքի քաղցրությունը՝ արքայանարնջի վարագույրներում

Աշնանը Մեղրին դառնում է մի մեծ պատշգամբ՝ պատված քաղցրահամ արքայանարնջի վարագույրներով։

Երբ հեռվից նշմարում ես նարնջագույն վարագույրներով պատված պատշգամբները, ուրեմն արդեն Մեղրիում ես։ Բայց դրանք սովորական վարագույներ չեն, այլ քաղցրահամ արքայանարնջի չորացող շարեր։ Աշնանը Մեղրին նմանվում է մեծ պատշգամբի, որտեղ չիր դարձող արքայանարնջի կախանների ամեն շերտում արև կա, աշխատանքի համ ու տան ջերմություն։

Մեղրեցիները ասում են՝ իրենց քաղաքի քաղցրությունը հենց այս չրերի մեջ է։ Իսկ չիր պատրաստելը, այն վերջանական տեսքի բերելն այդքան էլ  հեշտ գործ չէ։ Այստեղ շատ կարևոր է արագությունը։

Կարդացեք նաև

Back to top button