Այս գեղեցկուհուն՝ Աստղիկի ջրվեժին հասնելու ուղին պետք է բարդ լիներ․ դա է հուշում այն կանխավարկած-կարծրատիպը, որ լավ բանի մոտ տանող ճանապարհը քարքարոտ է լինում։ Քարեր կային։ Բայց «Արահետներ փոփոխությունների համար» հասարակական կազմակերպությունը՝ Շրջակա միջավայրի նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հետ՝ Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ նպաստել է, որ Աստղիկն ավելի հասանելի դառնա
Անտառը՝ բնության տունը, այսուհետև ավելի հասանելի ու մարդամոտ է, բայց շարունակում է խստորեն թելադրել իր կանոնները՝ տանտիրոջ իրավունքով։




