ԿարևորՔաղաքական

Հայաստանը հաջորդ տարի ԵՄ- ից կստանա 34 մլն եվրո դրամաշնորհ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Չնայած, որ 2015-ից Հայաստանը ԵՏՄ անդամ է հանդիսանալու, բայց այդ տարվա ընթացքում Եվրամիությունից ստանալու է շուրջ 34 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Եվրամիությունը շարունակում է Հայաստանի համար կարեւոր գործընկեր մնալ, այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2015 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Առաջիկայում աշխատանքային քննարկումներ են նախատեսվում ԵՄ հետ մեր ապագա համագործակցության առեւտրատնտեսական բաղադրիչի շուրջ, որին կհաջորդեն նաեւ քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանակի ձեւավորման ուղղությամբ: ՀՀ-ն շահագիգիռ է շարունակելու խորացնել մեր համագործակցությունը ԵՄ հետ՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք մենք արդեն ունենք ԵՏՄ-ում, որպեսզի չլինի հակասություն այդ պարտավորությունների հետ»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Back to top button