Սպորտ

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Գրիգոր Ղազարյանի և Վալերիկ Մովսիսյանի արդյունքը

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթներն Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:

Երիտասարդների 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանից Գրիգոր Ղազարյանը պոկում վարժությունում բարձրացրեց 150 կգ: Այս վարժությունում նա 5-րդն է: Ղազարյանն անհաջող հանդես եկավ հրում վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկեց 155 կգ և այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 185 կգ:

Երկամարտի 340 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայում 5-րդն է:

Կարդացեք նաև

Back to top button