ԿարևորՄիջազգային

Նոր կողոպուտ Ֆրանսիայում

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել նոր համարձակ կողոպուտ․ վեց զինված անձ հարձակվել են թանկարժեք մետաղներ վերամշակող «Պուրկերի լաբորատորիա» (Pourquery Laboratory) գործարանի վրա։

Ըստ «Le Progrès»-ի՝ հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։

Ականատեսների խոսքով՝ կողոպտիչները ժամանել են թարթող լույսերով մեքենայով, պայթուցիկների միջոցով կոտրել են լաբորատորիայի պատուհանները և ընդամենը 7 րոպեում գողացել մոտ 12 միլիոն եվրո արժողությամբ մետաղներ։ Նրանք եղել են զինված։

Հարձակման հետևանքով վիրավորվել է գործարանի 5 աշխատակից։ Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button