ԿարևորՄիջազգային

Սիրիայի նախագահն առաջիկայում կայցելի Վաշինգտոն

Սիրիայի նախագահ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան առաջիկայում կայցելի Վաշինգտոն՝ դառնալով Սիրիայի առաջին ղեկավարը, որը պաշտոնական այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաքում։

Ինչպես հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, այցը կկայանա նոյեմբերի 10-ին, գրում է Reuters-ը։

Բարաքի խոսքով՝ այցի նպատակն է Սիրիայի միացումը «Իսլամական պետության» դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային:

Ըստ աղբյուրների՝ այցը կնպաստի նաև Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, որոնց միջնորդում է Վաշինգտոնը։

Շարաան, որը իշխանության է եկել Բաշար ալ-Ասադին տապալելուց հետո, փորձում է վերականգնել Սիրիայի միջազգային կապերը։ Նրա այցը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ Սիրիայի դիրքը ամրապնդելու և տարածաշրջանային լարվածությունը մեղմելու ուղղությամբ։

Կարդացեք նաև

Back to top button