ԿարևորՄիջազգային

Եգիպտական մեծ թանգարանը բացել է իր դռները․ ներկայացված են Թութանհամոնի գանձերը

Եգիպտական Գիզայի Մեծ բուրգի հարևանությամբ, բացվել է աշխարհի խոշորագույն հնագիտական կենտրոններից մեկը՝ Եգիպտական մեծ թանգարանը։

500,000 քառակուսի մետր տարածք ունեցող թանգարանը, որը Լուվրի չափսերից մեծ է երկու անգամ, ներկայացնում է շուրջ 70-100 հազար ցուցանմուշ, այդ թվում՝ Թութանհամոնի դամբարանից նախկինում չցուցադրված գանձեր, գրում է BBC-ին։

Թանգարանի ստեղծման գաղափարը հայտարարվել էր դեռևս 2002 թվականին, այն պետք է բացվեր 2012-ին, սակայն հետաձգվել էր շինարարական ծախսերի աճի, քաղաքական անկայունության, համավարակի և տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։

Նախագծի արժեքը գնահատվում է մոտ 1,2 միլիարդ դոլար, որի զգալի մասը տրամադրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA)։

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին թանգարանն անվանել է «նվեր աշխարհին», ընդգծելով նրա դերը ինչպես երկրի մշակութային ժառանգության պահպանման, այնպես էլ տնտեսության աշխուժացման գործում։

Կահիրեի համալսարանի պրոֆեսոր Սալիմա Իքրամի խոսքով՝ թանգարանը կարող է «վերամիավորել ժամանակակից եգիպտացիներին իրենց անցյալի հետ» և բարձրացնել ազգային հպարտությունը։

Թանգարանի բացման օրը հայտարարվել է ազգային տոն։ Արարողությանը մասնակցել են տասնյակ համաշխարհային առաջնորդներ։

Այժմ այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում տեսնելու Թութանհամոնի ոսկե դիմակը, գահը և նրա հետ թաղված ավելի քան 5000 եզակի գանձեր, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել հանրությանը։

Մանչեսթերի թանգարանի Եգիպտոսի և Սուդանի բաժնի կուրատոր Քեմփբել Փրայսի խոսքով՝ «Թութանհամոնի դամբարանից բոլոր գտածոները մեկ վայրում տեսնելը պարզապես զարմանալի է», և մեծ մասը կայցելի հենց այդ պատկերասրահները՝ խորությամբ ուսումնասիրելու եգիպտական մշակույթի հարուստ ժառանգությունը։

Կարդացեք նաև

Back to top button