
Փարիզի դատարանը մեղադրանք է առաջադրել 38-ամյա մի կնոջ և ևս մեկ անձի՝ Լուվրի աղմկահարույց կողոպուտի գործով, գրում է BBC-ին։
Կինը, որը ձերբակալվել էր այս շաբաթ Սեն-Սեն-Դենիի Կուրնյով արվարձանում, մեղադրվում է կողոպուտին մասնակցելու և դավադրության մեջ։ Նա կալանավորվել է, քանի որ, ըստ դատարանի որոշման, ազատ արձակվելու դեպքում կարող է կապ հաստատել այլ կասկածյալների հետ։
Մյուս կասկածյալը՝ 34-ամյա Ալժիրի քաղաքացի, նույն գործով մեղադրվել է հոկտեմբերի 29-ին։
Ըստ ոստիկանության՝ նրա ինքնությունը բացահայտվել է գողերի օգտագործած սկուտերի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի միջոցով։
Հոկտեմբերի 19-ին աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկից՝ Լուվրից, գողացվել էին շուրջ 88 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, որոնք պատկանել են Նապոլեոն III-ի կնոջը՝ կայսրուհի Եվգենիային, Նապոլեոն Բոնապարտի կնոջը։
Կողոպուտը տևել էր ընդամենը մի քանի րոպե. չորս անձ վերելակով բարձրացել էին Սենի ափից դեպի Ապոլոն պատկերասրահ, էլեկտրական սղոցով կոտրել ցուցափեղկերը և փախել սկուտերով։
Գողացված գանձերը մինչ այժմ չեն հայտնաբերվել։ Փարիզի դատախազ Լոր Բեկոն հայտարարել է, որ դրանք վաճառելը ներկայումս անհնար է և կոչ է արել կամավոր վերադարձնել՝ վստահեցնելով, որ դատարանները հաշվի կառնեն այդ հանգամանքը։
Ներկայումս Լուվրի կողոպուտի գործով չորս անձ պաշտոնապես մեղադրվել և կալանավորվել է, երեքը ազատ են արձակվել։ Հետաքննությունը շարունակվում է։




