Երևան-Բաքու երկաթուղու Մեղրիի մերձարաքսյան հատվածը կառուցվել է 1940-ականների սկզբին։ Այն ռազմավարական ուղի էր, որով Հայաստանը կապվում էր ԽՍՀՄ հանրապետությունների հետ։ Ավելի քան կես դար երկաթգիծը կենսական նշանակություն է ունեցել Խորհրդային Հայաստանի համար։
Այսօր այն դարձել է հուշ, իսկ երկաթուղու վերագործարկման շուրջ խոսակցությունները՝ հույս ու անորոշություն միաժամանակ։




