
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը, տեղեկանում ենք վարչապետի որոշումներից:
Ըստ որոշման հավելվածի՝ հանձնաժողովի կազմը հետևյալն է.
Մհեր Գրիգորյան — ՀՀ փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ
Կարեն Անդրեասյան — Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Արմենակ Խաչատրյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Աննա Կարապետյան — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Վահան Կոստանյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռոբերտ Աբիսողոմոնյան — ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Անուշիկ Ավետյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արմեն Ղազարյան — ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Արմեն Սիմոնյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ավագ Ավանեսյան — ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Արտաշես Թումանյան — ՀՀ վարչապետի խորհրդական
Ռաֆայել Գևորգյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Մանուկյան — ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Եսաի Մկրտչյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Դավիթ Սանամյան — ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Արտյոմ Սուջյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Անահիտ Շիրինյան — ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Սերգեյ Պետրոսյան — ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալ-մայոր
Սահակ Սահակյան — ՀՀ ՊՆ կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ, գնդապետ
Կարեն Սարգսյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական
Գոհար Աբաջյան — «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ՝ Կարեն Անդրեասյանը, Արտաշես Թումանյանը, Անահիտ Շիրինյանը:




