Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդականի հետ

Մանամա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և անդրադարձել Հայաստան-Իրաք համագործակցությանը, ընդգծելով բազմաոլորտ փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button