ԿարևորՄիջազգային

Մերցն առաջարկել է Թուրքիայի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Թուրքիայի հետ խորացնել երկկողմ հարաբերությունները, և չնայած առկա տարաձայնություններին, զարգացնել ռազմավարական գործընկերություն, գրում է Deutsche Welle-ն։

Անկարա կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Մերցն ընդգծել է տնտեսական և միգրացիոն ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ կողմերը պետք է լիովին օգտագործեն հարաբերությունների ներուժը։

Մերցը չի անդրադարձել Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես ընդդիմադիր գործիչների հետապնդումներին։

Կարդացեք նաև

Back to top button