
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- հայտնում են ՔԿ-ից։




