ԿարևորՄիջազգային

Լուվրի կողոպուտի կասկածյալները մասամբ խոստովանել են իրենց մեղքը

Փարիզի դատախազ Լոր Բեքուոյի տեղեկացմամբ՝ Լուվրի թանգարանում տեղի ունեցած 88 միլիոն եվրո արժողությամբ զարդերի գողության գործով ձերբակալված երկու տղամարդ «մասամբ խոստովանել են» իրենց մասնակցությունը, հայտնում է BBC-ին։

Ըստ դատախազի՝ զարդերը դեռևս չեն հայտնաբերվել, և տեսախցիկներով ֆիքսված անձանցից բացի, կողոպուտին ներգրավված ավազակախումբը կարող է ավելի մեծ լինել։

Կասկածյալները, որոնք երեսուն տարեկան են և ունեն քրեական անցյալ, նույնականացվել են ԴՆԹ-ի միջոցով։

Գողերը հոկտեմբերի 19-ին էլեկտրական գործիքներով ներխուժել էին Ապոլոնի պատկերասրահ և չորս րոպեում փախել՝ երկու սքութերով։ Գողացված զարդերը դեռևս չեն հայտնաբերվել, քննությունը շարունակվում է՝ պարզելու հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը։

Գողությունից հետո Լուվրն իր ամենաթանկարժեք զարդերից մի քանիսը փոխանցել է Ֆրանսիայի բանկին։

Կարդացեք նաև

Back to top button