ԿարևորՀասարակություն

Թումոն իր առաջին կենտրոնն է բացել Լոս Անջելեսում

Հոկտեմբերի 18-ին Լոս Անջելեսում պաշտոնապես բացվել է Թումոյի նոր կենտրոնը, որը նախագծել է հայտնի ճարտարապետ Բեռնար Խուրին։ Բացման արարողությանը մասնակցել են Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, աջակիցներ և համայնքի ներկայացուցիչներ։

«Այն, ինչ սկսվել է որպես մի երազանք՝ Երևանի պատանիներին ընձեռել տեխնոլոգիաներ և դիզայն անվճար սովորելու հնարավորություն, վերածվել է համաշխարհային կրթական շարժման»,-նշել է Սեմ Սիմոնյանը։

«Այսօր ավելի քան 35,000 ուսանող ամեն շաբաթ այցելում է Հայաստանի ու աշխարհի տարբեր Թումո կենտրոններ՝ Փարիզից մինչև Գունմա։ Մենք հպարտ ենք, որ այժմ Թումոյի մոդելը բերում ենք նաև Լոս Անջելես»։

Լոս Անջելեսի North Hollywood թաղամասում տեղակայված կենտրոնը շաբաթական կընդունի շուրջ 1500 պատանու, որոնք անվճար կսովորեն ֆիլմերի ստեղծում, անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն։

Կենտրոնի ստեղծմանն աջակցել են Կալիֆոռնիայի և Լոս Անջելեսի իշխանությունները՝ Ադրին Նազարյանի մասնակցությամբ։ Սա Թումոյի առաջին կենտրոնն է Հյուսիսային Ամերիկայում, և նախատեսվում է ծրագիրն ընդլայնել ԱՄՆ-ի այլ նահանգներում։

Կարդացեք նաև

Back to top button