Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում այսօր 36-ժամյա ջրանջատում է հայտարարված, որից հետո այս բնակավայրերի բնակիչներն արդեն խմելու ջրի խնդիր չեն ունենա, եթե իհարկե վթարներ չլինեն։
Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր «Արզնի 2» ջրատարը: Յուրաքանչյուր վթարի ժամանակ դրա հետևանքները վերացնելու համար ՎեոլիաԹիմից պահանջվում էր մի քանի օր տևող բարդ ու ահռելի աշխատանք։ Այս ամենն արդեն կմնա անցյալում, քանի որ խնդիրները ստանում են իրենց վերջնական լուծումը:




