ԿարևորՀասարակություն

Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Ռուսաստանից վերադառնալլիս «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Համբարձումյանի հետ օդանավում գտնվող Նարեկ Մալյանի խոսքով՝ իրավապահները նրան կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտ։

Դատարանը օրեր առաջ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։

Քաղաքապետը հայտարարել էր, որ վերադառնալու է Հայաստան և պնդում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու իր որոշման պատճառով։

Օդանավակայանում նրա աջակիցներն ու կուսակիցները հավաքվել էին՝ սատարելու քաղաքապետին։

Կարդացեք նաև

Back to top button