ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները կրկին միջազգային լրատվականների գլխագրերում են: Երկու գերտերություն, երկու տարբեր աշխարհներ, բայց մեկ՝ ընդհանուր հետաքրքրություն՝ ուժ և ազդեցություն՝ գրում են արևմտյան ԶԼՄ-ները՝ լուսաբանելով ԱՄՆ ֆինանսաների նախարարի և Չինաստանի փոխվարչապետի բանակցությունները: Դրանք տեղի են ունեցել Մալայզիայում՝ Ասիայի հարավարևելյան երկրների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։ Այդ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքի շրջանակը, ինչպես նաև TikTok-ի ամերիկյան գործունեության վերաբերյալ վերջնական պայմանավորվածությունները։
մեկ րոպեից էլ քիչ




