ԿարևորՀասարակություն

Գյումրիի անկարգությունների 41 մասնակցի դեմ հարուցվել է քրեական հետապնդում. ՔԿ

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրանցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողությունների ժամանակ հրապարակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները։

Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել»:

Կարդացեք նաև

Back to top button