
Կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Արգենտինայում տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում ընտրվել է 127 պատգամավոր և 24 սենատոր։ Ընտրությունների գլխավոր անակնկալը երկրի նախագահ Խավիեր Միելյի «Ազատությունը առաջ է գալիս» կուսակցության հաղթանակն է հենց Բուենոս Այրես նահանգում՝ երկրի գլխավոր ընտրական շրջանում։
Բուենոս Այրեսը երկար տարիներ եղել է Միլեյի հիմնական մրցակիցների՝ «Հայրենիքի ուժ» դաշինքի քաղաքական հենարանը, որի կազմում են նախկին նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները և նահանգապետ Ակսել Կիսիլոֆը։ Ըստ միջանկյալ ընտրությունների արդյունքների՝ «Ազատությունը առաջ է գալիս» կուսակցությունը Բուենոս Այրես նահանգում ստացել է ձայների 41,5 տոկոսը, մինչդեռ «Հայրենիքի ուժը»՝ 40,8 տոկոս։
Ազգային ընտրական պալատը հայտնել է, որ չնայած քվեարկությունը պարտադիր է, սակայն ընտրական տեղամասեր է գնացել ընտրողների մոտ 68 տոկոսը։
The New York Times-ը գրում է, որ սա ազգային ընտրությունների ամենացածր մասնակցությունն է 1983 թվականից ի վեր։




