ԿարևորՀասարակություն

Մահացել է Արգենտինայի հայոց թեմի նախկին առաջնորդ, Մայր Աթոռի միաբան Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո 74 տարեկանում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Նա ծնվել է Հալեպում, կրթությունն ստացել է Սիրիայի Գամիշլիի ազգային եւ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարաններում, ավարտել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանը։

1971թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1990 թ.-ին ձեռամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս։

Եղել է Բուենոս Այրեսի  Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ, 1990-2022թթ. եղել է Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ։

Կարդացեք նաև

Back to top button