
Իռլանդիայի նախագահական ընտրություններում հաղթել է անկախ թեկնածու Քեթրին Կոնոլին։
Անկախ թեկնածու Կոնոլին ստացել է 64% ձայն։ Նա կփոխարինի գործող նախագահ Մայքլ Հիգինսին՝ դառնալով երկրի 10-րդ նախագահը։
Կոնոլին մշտապես քննադատել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ դեմ արտահայտվելով պաշտպանության ծախսերի ավելացմանը և պաշտպանելով ռազմական չեզոքություն։




