ԿարևորՍպորտ

Արթուր Դավթյանը` մարմնամարզության 2025 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի մեծահասակների առաջնությունում. հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14,833 միավոր է վաստակել:

Ավելի վաղ ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր նաև Մամիկոն Խաչատրյանը՝ հանդես գալով նժույգ թափեր վարժությունում:

Ինդոնեզիայում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը։

18-ամյա Խաչատրյանը նժույգ թափերի եզրափակիչում վաստակել է 14․600 միավոր ու գրավել է երկրորդ տեղը։ 

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը հավաքել է 14․433 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը։

Մամիկոն Խաչատրյանի ելույթը.

Կարդացեք նաև

Back to top button