ԿարևորՀասարակություն

«Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի շինություն է ապամոնտաժվել

«Սևան» ազգային պարկի տարածքում կառուցված ապօրինի շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել էՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից սույն թվականի հոկտեմբերի 17-ին ««Սևան» ազգային պարկ»-ի տարածքում՝ «ONE LIFE» հանգստյան գոտում, արձանագրվել է, որ վարձակալ «Գրասառ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում է ապօրինի շինարարություն, հայտնել է էկոպարեկային ծառայությունը:

«Մասնավորապես արդեն կառուցվել էր լողավազանի նմանվող 8 մ լայնության, 24 մ երկարության և 1,5 մ բարձրության բետոնյա շինություն։ Նշված փաստով նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրություն, ինչից հետո վարձակալը սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ է եղել ապօրինի շինության ապամոնտաժման աշխատանքներին։ Արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում վարձակալի կողմից նշված շինությունն ամբողջությամբ ապամոնտաժվել է, շինաղբը հեռացվել է տարածքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button