
Հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նշել է, որ ՌԴ իր պաշտոնակցի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ։
Նրա խոսքով` ամեն անգամ, երբ խոսում է Վլադիմիր Պուտինի հետ, զրույցը լավ է ստացվում, բայց «ոչ մի տեղ չի տանում»։
Մեկնաբանելով «Ռոսնեվտի» եւ «Լուկոօյլի» դեմ ֆինանսների նախարարության սահմանած պատժամիջոցները` Թրամփը հույս է հայտնել, որ դրանք շուտով կհանվեն։
«Դրանք շատ լուրջ պատժամիջոցներ են… Մենք հույս ունենք, որ դրանք երկար չեն գործի։ Մենք հույս ունենք, որ պատերազմը կկարգավորվի»,- Թրամփի խոսքերն է մեջբերել BBC- ին։




