
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝
-գնդապետ Գևորգ Մխեյանը նշանակվել է Հանրապետական զինվորական կոմիսար,
-գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ–կորպուսի հրամանատարի տեղակալ,
-գնդապետ Արծվիկ Գրիգորյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։




