Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շարունակվում են վերանորոգման աշխատանքները, դրանց զուգահեռ՝ մասնագիտական քննարկումները։
Ճարտարապետների մի մասը համոզված է, որ հուշարձանին վտանգ չի սպառնում։ Մյուս կողմում մասնագետների այն խումբն է, որը պահանջում է դադարեցնել ընթացիկ աշխատանքներն ու վերանայել մոտեցումները։




