ԿարևորՀասարակություն

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կկրճատվի

Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության տևողությունը կկրճատվի՝ 2 տարվա փոխարեն սահմանվելով 1,5 տարի, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Պաշտպանության նախարարի և խորհրդարանական գործընկերների հետ անցկացված քննարկումների արդյունքում որոշվել է, որ օրենքը ուժի մեջ կմտնի նախատեսվածից շուտ՝ 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ ձմեռային զորակոչից։

«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց մենք որոշել ենք այն առաջ բերել։ Այսպիսով, 2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը Հայաստանում կդառնա մեկուկես տարի», — նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button