ԿարևորՔաղաքական

Ժնեւում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները

Ժնեւում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:

Կարդացեք նաև

Back to top button