ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարը էստոնացի պաշտոնակցի հետ հանդիպման մասին գրառում է արել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սոցիալական ցանցում իր գոհունակությունն է հայտնել էստոնացի պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքներից։

 «Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ»,- գրել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում նախարարները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ են մտքեր փոխանակել։

Կարդացեք նաև

Back to top button