ԿարևորՄիջազգային

Ուկրաինայի գրավյալ տարածքներում «անտեր» գույքը կպետականացվի. «Վեդոմոստի»

Ռուսաստանը իր «նոր տարածաշրջաններում»` Ուկրաինայի գրավյալ տարածքներում, գտնվող բնակելի տները, բնակարաններն ու սենյակները, որոնք կհամարվեն «անտեր գույքի» հատկանիշներ ունեցող, կճանաչի պետական սեփականություն, գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն՝ հղում անելով կառավարության եւ կառավարության օրենսդրական գործունեության հանձնաժողովի իր աղբյուրներին։

Նշվում է, որ նման նախաձեռնությունը նախօրեին` հոկտեմբերի 20-ին, հաստատել է հենց այդ հանձնաժողովը։

Նախատեսվում է, որ «անտեր գույքը» հետագայում կօգտագործվի մի քանի եղանակներով։

Այն հնարավոր կլինի տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին, որոնք մշտական բնակություն են հաստատել գրավյալ տարածքներում եւ կորցրել են իրենց բնակարանը պատերազմական գործողությունների, ահաբեկչությունների կամ դիվերսիաների պատճառով: Բնակարանը հնարավոր կլինի վերադարձնել նաև այն անձանց, որոնք եղել են դրա սեփականատեր մինչև այն «անտեր» ճանաչվելը։

Բացի այդ, դրանք կարող են  լինել  ծառայողական բնակարաններ  պետական և համայնքային կառույցների աշխատակիցների, զինծառայողների, ոստիկանների, ուսուցիչների և բժիշկների համար:

Կարդացեք նաև

Back to top button