
Կոնսերվատորիայի այգին, անցնելով բոլոր դատական ատյանները, վերադարձվել է Երևանի քաղաքապետարանի լիազորության ներքո, հայտնում են քաղաքապետարանից։
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այգին մաքրելու գործընթացը. այն հետագայում կբարեկարգվի ու կկանաչապատվի:
«Կոնսերվատորիայի այգին Երևան քաղաքի ամենակարևոր այգիներից մեկն է, որը, սակայն, գտնվում է շատ վատ վիճակում»,-ասել է Տիգրան Ավինյանը։
Մի քանի տարի էր, ինչ այգու վարձակալության հարցը վիճարկվում էր դատարանում։




