
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից՝ կցված PDF ձևաչափով ֆայլով։
Նշված նամակները վիրուսային են և կեղծ, հայտնում է ԿԲ-ն
«Խնդրում և հորդորում ենք՝
- չբացել կցված ֆայլերը
- չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
- անմիջապես ջնջել նման նամակները»
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից։
ԿԲ-ն քաղաքացիներին խնդրել է ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։




