ԿարևորՀասարակություն

Արտաշատում նշում են քաղաքի հիմնադրման 2214-ամյակը

Արտաշատի 2214-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ։

Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարերի դիմաց՝ ի հիշատակ հայրենիքի համար բոլոր պատերազմներում զոհված արտաշատցիների։

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտաշատ քաղաքի հիմնադրման 2214-ամյակի առիթով, որում նշվում է մեր երկրի հարուստ պատմության, մշակույթի մասին։

«Արտաշատը մեր երկրի հնագույն մայրաքաղաքներից մեկն է՝ կառուցված հայոց մեծ արքա Արտաշես Ա-ի կողմից։ Դարերի ընթացքում այն դարձել է կյանքի, առևտրի և մշակույթի կենտրոն։ Այսօր Արտաշատը շարունակում է ապրել նորովի՝ իր զարգացող ենթակառուցվածքներով, իր կրթությամբ, մշակույթով, իր գյուղատնտեսությամբ։

Թող յուրաքանչյուր արտաշատցի իր առօրյա աշխատանքով ավելացնի քաղաքի շունչը, գեղեցկությունը և ուժը։ Շնորհավոր տոնդ, հինավուրց և միշտ երիտասարդ Արտաշատ»,-ասված է ուղերձում։

Կարդացեք նաև

Back to top button