ԿարևորՄիջազգային

Պուտինին դուր չեկավ Tomahawk հրթիռները Կիևին փոխանցելու գաղափարը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Կիևին Tomahawk հրթիռներ փոխանցելու հարցը: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինին այդ գաղափարը դուր չի եկել:

«Ես հարցրի՝ դե՞մ չեք լինի, եթե մի քանի հազար Tomahawk փոխանցեմ մյուս կողմին, հենց այդպես էլ ասացի», -լրագրողներին ասել է Թրամփը՝ նշելով է, որ միտումնավոր է հարցը «մի փոքր հումորային» ձևով տվել: «Ի՞նչ ենք կարծում, նա պիտի ասեր՝ կցանկանայի տեսնել, թե ինչպես են Tomahawk հրթիռները թռչում իմ ուղղությա՞մբ»,- շարունակել է Թրամփը՝ նկատելով, որ չկա մեկը, որ նման ցանկություն կարող է ունենալ։

ԱՄՆ նախագահը նախատեսում է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հյուրընկալել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ամերիկացի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ Զելենսկիի հետ քննարկելու է Tomahawk հրթիռների մատակարարման հարցը։ Թրամփը հոկտեմբերի 12-ին հայտնել էր, որ, մինչև վերջնական որոշում կայացնելը, հավանաբար, այդ հարցը կքննարկի Պուտինի հետ։

Պուտինը զգուշացրել էր, որ Tomahawk-ի օգտագործումը առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության անհնար է՝ հայտարարելով, որ «դա կնշանակի էսկալացիայի բոլորովին նոր փուլ, ընդ որում՝ նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում»։ Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե Tomahawk-եր մատակարարվեն Կիևին, Մոսկվայից համարժեք արձագանք կպահանջվի։

Կարդացեք նաև

Back to top button